Ժողովրդական նշաններ կան մարդու կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Շատերը հավատում են, որ դրանց ուշադրություն դարձնելով՝ հնարավոր է փրկել երջանկությունը և հեռու մնալ անհաջողություններից: Ահա թե ինչ չի կարելի անել գիշերը, եթե չեք ուզում դեպի ձեզ բերել անհաջողություններ և անախորժություններ:
Աղբ գցել
Երևի դուք էլ լսել եք, որ մայրամուտից հետո չի կարելի տնից աղբ հանել: Համարվում է, որ այդ կերպ տնից դուրս կհանեք նաև ձեր հաջողությունն ու ընտանեկան բարեկեցությունը:
Թողնել լվացքը դրսում՝ պարանին
Մեր նախնիները համարում էին, որ գիշերը շրջում են չար ոգիներ, ու եթե պարանին թողնեք ձեր անկողնային պարագաները կամ հագուստը, դրանց մեջ կարող է բացասական էներգետիկա կուտակվել: Իսկ դա էլ կհանգեցնի իմունիտետի թուլացման և հիվանդությունների:
Վիճել
Երբեմն օրվա ավարտին հգոնածությունն իրենն անում է, ու մարդիկ անկախ իրենց կամքից սկսում են վիճել: Փորձեք հետաձգել խոսակցությունը մինչ առավոտ, շատ հնարավոր է, որ առավոտյան հարաբերություններ պարզելու ցանկություն այլևս չունենաք:
Նայել հայելու մեջ
Եվս մի շատ տարածված սնահավատություն: Ըստ մեր նախնիների՝ հայելին իրենից ներկայացնում է պորտալ դեպի այլ աշխարհ: Էզոթերիկները վստահ են, որ գիշերը պատնեշը թուլանում է, ու դրա համար չի կարելի մութ ժամանակ նայել հայելու մեջ, որ ձեր էներգինան չկորցնեք:
Ահա ևս մի քանի բան, որոնք չի կարելի անել մայրամուտից հետո
- չփակել պատուհանները վարագույրով
- սեղանին դանակ թողնել
- կեղտոտ ափսեներ թողնել
- սեղանին գումար թողնել: