Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2021 թվականի մայիսի երեսունմեկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2020 թվականի իր գույքի և եկամուտների հայտարարագիրը: Մարությանը հայտարարագրել է
ավտակայանատեղի Երևանում ու 5-ը՝ Չեխիայում, երկուբնակարարան Երևանի Կենտրոն թաղամասում, ինչպես նաև 10 բնակարան ու մեկ անհատական բնակելի տուն Չեխիայում: Որպես անշարժ գույք քաղաքապետը հայտարարագրել է նաև 2 հողամաս Չեխիայում: 2020 թվականի
հայտարարագրում Մարությանը տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել, ի տարբերություն 2019-ի հայտարարագրի, որտեղ նա հայտարարագրել էր 2008 թ-ի արտադրության «Նիսան Տիդա» մակնիշի մեքենա: Որպես բաժնեթղթեր և այլ ներդրումներ քաղաքապետը հայտարարագրել է հինգ հազար, յոթ հազար հինգ հարյուր և 25 հազար դրամներ
Որպես դրամական միջոցներ Հայկ Մարությանը հայտարարագրել է 18 միլիոն 165 հազար դրամ որը տարվա վերջում դարձել է յոթ միլիոն 746 հազար դրամ, հինգ հազար 867 դոլար, որը տարեվերջում դարձել է 5 հազար 819 դոլար, 312 եվրո, որը դարձել է 302 եվրո, ինչպես նաև մեկ մլն 501 հազար
չեխական կրոնա, որը տարեվերջում դարձել է մեկ միլիոն 763 հազար: Որպես կանխիկ գումար Հայկ Մարությանը հայտարարագրել է 4 միլիոն դրամ, որը տարվա վերջում դարձել է երեք միլիոն, 180 հազար դոլար, որն էլ դարձել է 205 հազար, 9 հազար 500 եվրո, որը տարեվերջին դարձել է ինը հազար եվրո, ինչպես նաև 74 հազար չեխական կրոնա, ինչը տարեվերջին չի փոփոխվել: Երևանի քաղաքապետարանից
Մարությանն ստացել է հինգ մլն 163 հազար դրամ աշխատավարձ, «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ից՝ 12 միլիոն 227 հազար դրամ վարձրատրություն: Չեխիայում Երևանի քաղաքապետն ունի յոթ հատ վարձակալությամբ տրված տարածք, որոնց դիմաց ընդհանուր առմամբ տարեկան ստացել է շուրջ մեկ միլիոն 200 հազար չեխական կրոնա: Աղբյուր՝ armtimes.com