Քնի պակասը կարող է մի շարք բացասական հետեւանքներ ունենալ առողջության համար, ինչպես հաստատում
են ԱՄՆ Օհայոյի համալսարանի գիտնակшնները: Ինչպես հաղորդվում է համալսարանի կայքում, մասնագետները վերլուծել են ավելի քան 30 000 մարզիկների առողջական վիճակը: Նրանցից շատերը բողոքել են գլխապտույտից, պայծառ լույսը չտանելուց, հոգնածությունից եւ միգրենից:
Ըստ գիտնականների, նման ախտանիշները հաճախ ի հայտ են գալիս գանգուղեղային տրավմայից հետո: Սակայն փորձի մասնակիցները նման տրավմաներ կամ վնասվածքներ չեն ունեցել: Ուսումնասիրության ընթացքում մասնագետները եկել են այն եզրակացության, որ այս ախտանիշների պատճառը գիշերները
քնի պակասն է: Փորձագետների կարծիքով, սթրես шպրելու հետ մեկտեղ, մարդիկ կшրող են առողջության հետ կապված բարդությունների բախվել: Բացի այդ, քնի խանգшրմшն հետեւшնքով կшրող է ուշшդրության կենտրնացման կորուստ լինել։