Ահա, թե ինչպիսին են Ինգա Արշակյանի բալիկները

Արշակյան հայտնի երգչուհի քույրիկներից Ինգան արդեն մի քանի տարի է, ինչ ընտանիք է կազմել ու ապրում է Ամերիկայում։ Նա շուրջ 6 տարի առաջ ընտանիք է կազմել Աշոտ Սահակյանի հետ։ 2016 թ.-ին իրականացել է Ինգայի ամենից մեծ սպասելիքը, ու նա մայրիկ է դարձել։ Ինգայի առաջնեկը դստրիկ է։ Նրան անվանակոչել են Մարիա։ Մարիան հինգ տարեկան է։

Մարիայի ծնունդից երկու տարի հետո լույս աշխարհ է գալիս երգչուհու 2-րդ բալիկը՝ որդին, ում ծնողները Միքայել են անվանակոչել։ Ինգան միառժամանակ թողել է մասնագիտական ակտիվ կյանքը՝ իրենամբողջությամբ նվիրելով բալիկների խնամքի եւ դաստիարակության կարևոր գործին։ Երգչուհին

նկատել է, թե իր երկու բալիկներն էլ բավականին երաժշտասեր են։ Նա դա կապում է այն հանգամանքի հետ, որ երեխաները դեռ ներարգանդային փուլից սկսած հաղորդակից են եղել երաժշտությանը։ Ինգան առաջիկայում պատրաստվում է վերսկսել ակտիվ երաժշտական գործունեությունը՝ հանդես գալով որպես մեներգչուհի։

Понравилась статья? Поделиться с друзьями: