Ամանորին մեր բոլոր հայրենակիցների տանը՝ տոնական սեղաններին կարելի է տեսնել աղցաններ, կարմիր խավիար, երշիկեղեն, մրգեր, քաղցրավենիք ու թխվածքներ: Այնքան ուտելիք է լինում, որ թվում է, թե սեղանների ոտքերը չեն դիմանա ու կկոտրվեն ծանրությունից: Իսկ ի՞նչի համար է ամեն ինչ այդքան շատ:
Ես ինքս արդեն 5 տարի շարունակ Ամանորյա տոներին տաք ուտեստներ չեմ պատրաստում: Բավականացնում են աղցաններն ու խորտիկները, որոնք պետք է ուտել առաջին հերթին: Հիմնականում բոլոր աղցանների մեջ մայոնեզ կա, ու դրա պատճառով մթերքը շուտ է փչանում:
Նախկինում պատրաստում էի տաք ուտեստներ ու անհանգստանում, որ հանկարծ չփչանան, քանի որ դժվար թե հասցնեինք ուտել: Իսկ երբ դադարեցի պատրաստել տաք ուտեստները, Նոր տարին դիմավորելը այլևս չեմ նմանացնում Ինքնամոռաց եփելու ու ուտելու տոնի:
Ինչ առավելություններ ունի Նոր տարին, երբ չեք պատրաստում տաք ուտեստներ
- ավելի քիչ պատրաստել, ավելի քիչ ժամանակ անցկացնել գազօջախի մոտ, հետևաբար ավելի քիչ հոգնել
- ավելի քիչ անհանգստանալ, որ աղցաններն ու այլ ուտեստները կփչանան
- գումար տնտեսել, քանի որ շատ բաղադրիչներ այլևս պետք չեն գա:
Միակ բանը, որից չեմ հրաժարվել, միսը նախապես մարինացնելն է: Սակայն այն եփում եմ ջեռոցում՝ միայն մեր ընտանիքի անդամների համար: Իսկ դուք սովորաբար ի՞նչ եք պատրաստում Ամանորին: