Ալիևը ներողություն է խնդրել Փաշինյանից․ Պատճառն անհավատալի է

Ինչի համար է Ադրբեջանի առաջնորդը ներողություն խնդրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից․․․

Մինչ այդ, համառոտ հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց` Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում․․․

Ինչպես Ադրբեջանն է անկախություն ձեռք բերել Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը` Ադրբեջանից և Խորհրդային Միությունից․․․

Փաշինյանը նաև նշեց, որ հիմնահարցի կարգավորման բանակցությունների համար նոր գաղափարներ առաջ քաշելու ահրաժեշտություն է տեսնում․․․

Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի թեմայով քննարկմանը, որին մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․․․

Նա նախ անդրադարձավ Ալիևի պատմական «ակնարկին»` շեշտելով, որ այդքան հեռու պետք չէր գնալ․․․

«Պետք չէր գնալ պատմության գիրկը, քանի որ երբ հայ թագավոր Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեոսի` հռոմեական ռազմական առաջնորդի հետ, չկար որևէ պետություն Հարավային Կովկասում և ընդհանրապես ամբողջ աշխարհում, որը կանվանվեր Ադրբեջան․․․

Ուստի չեմ կարծում, թե ճիշտ մոտեցում է այդքան հեռու գնալ: Ես կարող եմ գնալ էլ ավելի հեռուն և սկսել օրինակ մ.թ.ա․ 400-րդ թվականից, բայց այդպես չեմ վարվի, քանի որ չեմ կարծում, թե դա ճիշտ մոտեցում է»,-նշեց Փաշինյանը․․․

Հանդիպումը տևեց մոտ 50 րոպե ու երկու կողմերը հանգիստ վիճակում հրաժեշտ տվեցին հավաքված լրագրողներին, սակայն դրանով ամեն բան չավարտվեց․․․

Երբ Փաշինյանն ու Ալիևն իրենց պատվիրակությունների հետ հեռացել են, Ադրբեջանի նախագահը մոտեց էլ ՀՀ վարչապետին և ներողություն խնդրել, որ այս հանդիպումը վերածվեց պատմության առարկայի դասի․․․

Ի պատասխան, Փաշինյանն ասել է, որ այդ պատմթյան անդրադարձի համար ներողության կարիք չկա, քանի որ այդպես իրականությունն ավելի պարզ է դառնում և հավելել, որ․․․

Այժմ էլ ավելի շատ մարդ կիմանա Տիգրան Մեծի և Հայաստան աշխարհի մասին, հետևաբար ներողություն պետք է խնդրել ոչ թե ինձնից, այլ ձեր ժողովրդից․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: