Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ։ Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում է սեւ հանդերձանք․ բլուզ, տաբատ, բարձրակրունկներ։
Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Հրապարակումն Ալինան չի մակագրել, սակայն հետեւորդները դրական մեկնաբանություններ են կատարել․ «Գեղեցիկ զույգ»։ Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ բլուզ էր կրում։
Նա արձակել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր, որն ընդգծում էր գեղեցկությունը։ Կերպարն ամբողջական էին դարձրել խոշոր վզնոցները։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել նրան․ «Գեղեցկուհի», «Շատ անուշիկ ես»։