«Ազգային ցավը մնում է մեր հավաքական հիշողության մեջ»․ Սերժ Թանկյան

Ամերիկահայ երաժիշտ, SOAD-ի հայտնի անդամ Սերժ Թանկյանն ինստագրամյան իր էջում հիշեցրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին։ Նա կիսվել է գրառմամբ, որտեղ ասվում է․

«Գիտակցումն ու ազգային ցավը մնում է մեր հավաքական հիշողության մեջ։ Այն շարունակ մեզ հիշեցնում է ամուր կապված միասնականության մասին, որը մենք պետք է կիրառենք, որպեսզի հասնենք ազգային բարգավաճման»։

Թանկյանն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի հանդեպ շարունակական ագրեսիային։ Նա կիսվել է Ապրիլի 23-ին՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցի

հետեւանքով հայ զինծառայողի մահվան եւ Արցախում՝ Հակարի գետի կամրջի մոտ ադրբեջանական կողմի անցակետ տեղադրելու լուրերով․

«Ադրբեջանը տերորիստ պետություն է»,-գրել է Թանկյանը,-«Ադրբեջանը շարունակում է կիրառել հայերի հանդեպ իր աօրինական շրջափակումը՝ տեղադրելով անցակետ»։

NEWS.am STYLE

Понравилась статья? Поделиться с друзьями: