Ազատ խոսքի գինը էս էրեխեքը հենց հիմա «վայելում են». Հրաչ Մուրադյան

Երեկ համացանցում ակտիվորեն քննարկում էր ՊԵԿ-ի տարածած հայտարարությունը, որ տուգանք է արձանագրել «Womens club»-ի աստղեր դերասանուհի Թամարա Պետրոսյանին (Տոմա) և Տարոն Իսպիրյանին (Պոնչ): Տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, նշված էր`

«Հարսանյաց հանդիսավարների զույգին, որոնք հաշվառված են որպես անհատ ձեռնարկատեր Տարոն Իսպիրյան և անհատ ձեռնարկատեր Թամարա Պետրոսյան, առաջարկվել է վարել հարսանեկան հանդիսությունը, որի դիմաց պահանջված գումարը կազմել է 2 000 000 ՀՀ դրամ։ Այդ նպատակով կանխիկ

վճարված 500 000 ՀՀ դրամ կանխավճարի դիմաց չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմում է 1 000 000 ՀՀ դրամ»:

Թեմայի վերաբերյալ իր կարծիքն էր հայտնել starnews-ը, որ դերասանները ՊԵԿ-ի կողմից ստուգման ենթարկվեցին հենց այն ժամանակ, երբ որոշեցին որպես հայտնի անձ իրենց ձայնը լսելի դարձնել Հայաստան-Արցախ փակ ճանապարհի հարցով: Ինչ է սա, եթե ոչ դիտավորություն և

զգուշացում`այլևս ազատ ու անկախ ձայնի իրավունք ունենալու պատճառով սեփական աշխատանքը վտանգի ենթարկելն ու տուգանվելը: Թեմայի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել հաղորդավար Հրաչ Մուրադյանը`նշելով, որ որևէ մեկին անձամբ չի ճանաչում: «Ազատ խոսքի գինը էս էրեխեքը հենց հիմա վայելում են»:

starnews.am

Понравилась статья? Поделиться с друзьями: