Դերասանուհի Ադրիանա Գալստյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։ Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված
կադրերում դերասանուհին սեւ շորտ է կրում ու շապիկ։ Ադրիանան արձակել է մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ «Հանգստյան օր»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։ Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին
սպիտակ շապիկ էր կրում, որը համադրել էր նույն գույնի պիջակի հետ։ Ադրիանան արձակել էր մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ «Աշխատանքային տրամադրություն»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։