Ադրբեջանցիները մինչև հիմա տեսանյութեր են ուղարկում՝ ինչպես են Ալբերտի ուղղությամբ կր шկ բացել… Ալբերտ Հովհաննիսյանի հոր ԲԱՑԱՌԻԿ հարցազրույցը
«Երբ Ալբերտը փոքր էր, այցելում էինք Եռաբլուր ու Ծիծեռնակաբերդ, նա միշտ հարցեր էր տալիս հերոսների մասին, հու շահամալիրի մասին: Ես իրեն միշտ ասել եմ, որ նրանք այն մարդիկ են, որոնք կյանքի գնով մենք այսօր ապրում ենք»,-պատմում է Արցախյան պատ երազմում զո հված հերոս Ալբերտ
Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը: Նա բանակ է զորակոչվել 2020-ի հունվարի տասներեքին: Եղել է հրան ոթի հաշվարկի հրամ անատար և կրտսեր սերժանտ: Հոր խոսքով՝ պա գիտեր, որ դա իր պարտքն է ու ամեն մարդ պետք է տա իր պարտքը: «Ինքը ինձ ասում էր՝ պապ, կհավատա՞ս,
ես ոնց որ մեր բակում լինեմ, պարզապես դուք ինձ մոտ չեք: Երբևիցե բո ղոք չեմ լսել իրենից»,-նշում է հայրը: Արտակ Հովհաննիսյանը պատմում է, որ Ալբերտը շատ լավ է տի րապետել իր զեն քին: «Ես Հասկանում էի, որ պատ երազմ է, որ չի կարելի ուրախանալ, որ Ալբերտին հեռուստացույցով ցույց տվեցին, պարզապես հպարտություն կար, բայց
ավաղ շատ կարճ տևեց»,-ասում է հայրը: Ալբերտի հայրը պատմում է, որ ընկերների խոսքով՝ մի քանի օր բացարձակապես չեն քնել: Ալբերտը միշտ իր հրան ոթի կողքն է քնել, որպես ճիշտ հրամ անատար ու ճիշտ զինվոր: « նա Միշտ մտածել է, որ իր կր ակով կբ եկանի պատ երազմի
ընթացքը, որքան շատ ու արագ կր ակեն` պետք է, որ պատ երազմը դադարի»,- շեշտում է հայրը: Ալբերտ Հովհաննիսյանը ծնվել է 2001-ի սեպտեմբերի տասնհինգին: Հայրենիքի պաշտ պանության համար մղ վող մար տերում զո հվել է 2020-ի հոկտեմբերի ութին: Մանրամասները կարող եք դիտել ստորև՝ տեսանյութում