Խումբը վերադարձել է ՌԴ ղեկավարության ջանքերով, ռուս խшղшղшպшհների հրամանատարի, ՀՀ ՊՆ, ԳՇ-ի, ԱԱԾ ղեկավարության համատեղ աշխատանքի արդյունքում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բորիս Ավագյանը՝ խոսելով 15 հայ ռшզմшգերիների վերшդարձի մասին:
Ինչ վերաբերում է այս անգամ տրված шկшնшպшտ դաշտերի քարտեզներին, նա ասաց, որ ադրբեջանցիներն այդ քարտեզներն օգտագործելուց թող մի քիչ զգույշ լինեն. «Ես անձամբ մտածում եմ՝ մեծ հարց է՝ մենք ինչ ենք տվել, ինչ չենք տվել:
Դրա համար ադրբեջանական բարձրաձայն հայտարարությունները նրանց հասարակության համար է: Նրանց հասարակությունը փայլուն զարգացած չէ: Ադրբեջանականը սուլթանական երկիր է: Նրանք անում են հայտարարություններ, որպեսզի իրենց հասարակությունը մտածի, թե ինչ-որ բան են ստացել: Կարծում եմ, որ իրենք էլ են հասկանում՝ պետք է զգույշ լինեն այն բանի հետ, ինչ ստացել են»:
Տեսանյութ՝