Հանրահայտ մեյք ափ արտիստուհի Ագա Քանքանյանը Ամերիկայում է։ Նա այնտեղ է տեղափոխվել ընտանիքի անդամների հետ՝ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված։ Ագայի աղջիկը սովորում է Ֆլորիդայում, տղան նույնպես Ամերիկայում է դպրոց հաճախում։
Ագան պատմում է, որ ինքը հեշտ չի հասել իր ներկայիս համբավին ու հայտնիությանը։ Լինելով շպարի ոլորտում առաջին համարձակը՝ Ագան համարձակություն է հավաքել ու սկսել է զբաղվել մեյք ափով ու դիմահարդարմամբ։ Ագային ուժեղացրել են նրա
հասցեին վատ ու սուտ մեկնաբանություններ տարածողները, քանի որ Ագան, լսելով իր մասին սուտ տեղեկություններ, ավելի է ուժեղացել ու գիտակցել իր կարևորությունը։ Ագան սկսել է ավելի մեծ հայտնիություն ձեռք բերել, երբ իմպրովիզների է գնացել Քրիստինե
Պեպելյանի դիմահարդարման ժամանակ նրա տեսահոլովակի համար։ Ագայի համար կարևոր է եղել Քիմ Քարդաշյանի հետ համագործակցությունը։ Հանրահայտ դիմահարդարի մոտիվացնող ու հետաքրքիր պատմություններին կարող եք ծանոթանալ կցված նյութի մեջ։