ԱԱԾ մեկուսարանը, որտեղ գտնվում են Քոչարյանը, Խաչատրյանն ու Հունանյանը, ծանրաբեռնված է.

«Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկը, որն առավել հայտնի է ԱԱԾ-ի մեկուսարան անվամբ, աշխատում է ծանրաբեռնված: Այս մասին Factor.am-ի՝ ՔԿՀ-ում նկարահանում իրականացնելու գրավոր առաջարկին ի պատասխան նշել են կառույցի մամուլի ծառայությունից:

«Աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով՝ ներկայումս նպատակահարմար չէ տեսանկարահանումների և հարցազրույցների իրականացումը ՀՀ ԱՆ «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում»,- նշված է մեզ փոխանցված պատասխանում:

Նշենք, որ այս պահին ԱԱԾ մեկուսարանում են գտնվում նախկին և ներկա իշխանությունների օրոք պաշտոններ զբաղեցրած անձինք: Մասնավորապես, Մարտի 1-ի գործով անցնող Ռոբերտ Քոչարյանը, խոշոր չափի դրամական միջոցների յուրացման մեջ կասկածվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, ինչպես նաև նրա եղբորորդի Կարեն Խաչատրյանը:

ԱԱԾ մեկուսարանում են նաև հեղափոխությամբ իշխանության եկած և այժմ կաշառք վերցնելու մեջ մեղադրվող ԿԳՍՄ նախարարի արդեն նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանը: Նշենք, որ «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում է պատիժը կրում Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչ Նաիրի Հունանյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: